Կառավարության որոշումներ

28 Փետրվարի 2019, 147 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ամրացված՝ 2003 թվականի արտադրության Audi A6 L-1.8 (համարանիշը՝ 012 LL 60, տեխնիկական անձնագիրը՝ SC030298, նույնականացման համարը՝ LFVBA14B533006833, հաշվեկշռային արժեքը՝ զրո) ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։
2. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2019 թվականի հունվարի 19-ի N 0002704 հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված 2016 թվականի արտադրության Mercedes-Benz S 350 (նույնականացման համարը՝ WDD2221331A297983, հայտարարագրված արժեքը՝ 27,669.0 հազ. դրամ) ավտոմեքենան ամրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։

 

Արխիվ

2024

2023