Կառավարության որոշումներ

28 Փետրվարի 2019, 165 - Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն ընդունել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող համակարգիչները և բազմաֆունկցիոնալ տպող սարքերը՝ (այսուհետ՝ գույք) համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողական գործունեության համար օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում նվիրաբերողի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր:

Հավելված

Արխիվ

2024

2023