Կառավարության որոշումներ

28 Փետրվարի 2019, 200 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին մինչև գնման մրցակցային ձևով կնքված պայմանագիրը (պայմանագրերը) ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինների հեռախոսային ծառայությունների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով՝ չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները: Ընդ որում, մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրով (պայմանագրերով) նախատեսել, որ դրա գործողությունը դադարում է մրցակցային գնման ձևով կնքված պայմանագիրը (պայմանագրերը) ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրվանից, ինչի մասին պատվիրատուն ծառայություն մատուցող անձին տրամադրում է համապատասխան ծանուցում:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023