Կառավարության որոշումներ

14 Մարտի 2019, 242 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 5 հավելվածի N 8 աղյուսակում` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության ծրագրերի միջոցառումների մասով կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի.
2) N 11 հավելվածի N 11.16 աղյուսակի և N 11.1 հավելվածի N 11.1.3 աղյուսակի «1192 Կրթության որակի ապահովում» ծրագրի «11002 Նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության որակի ապահովման ծառայություններ» միջոցառման «Միջոցառումն իրականացնողի անվանումը» տողում «Մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ, մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերով.
3) N 11 հավելվածի N 11.22 աղյուսակի և N 11.1 հավելվածի N 11.1.3 աղյուսակի «1041 Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «11007 Շախմատիստների պատրաստման ծառայություններ» միջոցառման «Միջոցառումն իրականացնողի անվանումը» տողում «Մասնագիտացված կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամ, մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերով:
2. Սույն որոշումը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023