Կառավարության որոշումներ

14 Մարտի 2019, 245 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 590-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա U Ի Ն

Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապե-տության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավա-րությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության զինվորական կոչում ունեցող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոչում ունեցող անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը հաստատելու մասին N 590-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1 որոշման վերնագրում և ամբողջ տեքստում (այդ թվում` նաև հավելվածում) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության», Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության բառերը փոխարինել, համապատասխանաբար, «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության» և Հայաստանի Հանրապետության ոստիկանության բառերով.
2) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերով.
3) որոշման հավելվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունում «Հա-յաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «Հա-յաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023