Կառավարության որոշումներ

21 Մարտի 2019, 262 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի «Կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 270-Ն որոշման հավելվածի`
1) 8-րդ և 9-րդ կետերի «մագիստրոսի» բառից հետո լրացնել «ինչպես նաև կլինիկական օրդինատորի» բառերը.
2) 10-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետի «1.800.000» և «450» թվերը փոխարինել, համապատասխանաբար, «2.800.000» և «700» թվերով,
բ. 3-րդ ենթակետի «ա» պարբերության «մագիստրոսի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կլինիկական օրդինատորի» բառերը,
գ. 4-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերությունների «12» թիվը փոխարինել «9» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023