Կառավարության որոշումներ

21 Մարտի 2019, 258 - Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 30216580 դրամ ընդհանուր արժողությամբ գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ ծառայողական գործունեության համար օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) մեկամսյա ժամկետում նվիրաբերողի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսական միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023