Կառավարության որոշումներ

21 Մարտի 2019, 278 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 508-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4- ի, 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծերի, ինչպես նաև Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու, ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.
2) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով ստեղծված հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովներին` նախագծային փաստաթղթերն ստանալու օրվանից՝ եռամսյա ժամկետում անցկացնել և ավարտել նախագծերի հատուկ համալիր փորձաքննությունը:».
3) որոշման N N 1 և 2 հավելվածների՝
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա. Արզումանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ»,
բ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մ. Սապոնջյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության դոնոր համագործակցության և ծրագրերի բաժնի պետ, հանձնաժողովի անդամ».
4) որոշման N 1 հավելվածի վեցերորդ և N 2 հավելվածի հինգերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ. Սահակյան – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության բնակչության պաշտպանության կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության փոխգնդապետ, հանձնաժողովի անդամ».
5) որոշման N 1 հավելվածի տասնհինգերորդ և N 2 հավելվածի տասնվեցերորդ պարբերություններում «Մ. Առաքելյան» բառերը փոխարինել «Ֆ.Մարգարյան» բառերով.
6) որոշման N 1 հավելվածի տասնվեցերորդ և N 2 հավելվածի տասնյոթերորդ պարբե րություններում «Վ. Թարթիկյան» բառերը փոխարինել «Ն. Հակոբյան» բառերով.
7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի քսանյոթերորդ, քսանութերորդ, քսանիններորդ ու երեսուներորդ և N 2 հավելվածի երեսուներորդ, երեսունմեկերորդ, երեսուներկուերորդ և երեսուներեքերորդ պարբերությունները:

 

Արխիվ

2024

2023