Կառավարության որոշումներ

21 Մարտի 2019, 288 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցներից պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման ժամանակ կարող են չկիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 7-րդ բաժնի, 56-րդ կետի 4-րդ ենթակետի և 71-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գնումների կատարման շրջանակում կնքվող՝
ա. պայմանագրում կարող են չներառվել կարգի 33-րդ կետով նախատեսված դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցն այդ դրույթների կամ դրանց մի մասի վերաբերյալ ներկայացրել է առարկություններ,
բ. պայմանագրի կատարման արդյունքների ընդունումը կարող է իրականացվել առանց հանձնման-ընդունման արձանագրության՝ հաշիվապրանքագրի հիման վրա՝ պայմանով, որ հաշիվապրանքագիրը պատվիրատուի կողմից հաստատվում է կարգի 109-րդ կետով նախատեսված դրական եզրակացության հիման վրա: Ընդ որում, հանձնման-ընդունման արձանագրություն չկազմվելու դեպքում ֆինանսավորումն իրականացվում է հաշիվ-ապրանքագրի հիման վրա:
 

Արխիվ

2024

2023