Կառավարության որոշումներ

29 Մարտի 2019, 300 - Ն

ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՅԼ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի 85-ապատիկի չափով.
2) Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ հինգ տարվա ընթացքում կրկին տալու կամ երկարացնելու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի չափով.
3) Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի 90-ապատիկի չափով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023