Կառավարության որոշումներ

29 Մարտի 2019, 314 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի Ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին N 814-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում հավելվածի բառը փոխարինել N 1 հավելվածի բառերով.
2) որոշումն 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
1.1. Սահմանել հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար 2018 թվականի ընթացքում բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների վերադարձման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:.
3) որոշման հավելվածում Հավելված բառը փոխարինել Հավելված N 1 բառերով.
4) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 3-րդ և 7-րդ կետերում նշված դիմումները հարկ վճարողները կարող են ներկայացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

Արխիվ

2024

2023