Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2019, 346 - Ա

«2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի՝ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ 2017 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված «2006 թվականի նոյեմբերի 24-ի՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
2. Հրամանագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը:
 

Արխիվ

2024

2023