Կառավարության որոշումներ

29 Մարտի 2019, 331 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման՝
1) 2-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.
2) 3-րդ կետից հանել և պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի մեկ ներկայացուցիչ բառերը.
3) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ հարկային մարմնի սահմանած կարգով: Համապատասխանության եզրակացություն ստացած մոդելների ցանկը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ համապատասխանության եզրակացության տրամադրմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում.».
4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Թույլատրել գրասենյակին կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և այդ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հսկիչ-դրամարկղային մեքենաների անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկումը և այդ հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց տրամադրումը:.
5) 5.1-ին կետում «Թույլատրել գրասենյակին» բառերը փոխարինել «Սահմանել, որ» բառերով և ուժը կորցրած ճանաչել 1-4-րդ ենթակետերը.
6) հավելվածի 2-րդ կետի առաջին երեք պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ գրասենյակ) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը կազմակերպում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ պայմանագրի կնքման միջոցով:
Սույն կետում նշված պայմանագրի ձևը հաստատում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):
Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնելու համար գրասենյակի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի աշխատողները պետք է համապատասխանեն խորհրդի կողմից սահմանված որակավորման միևնույն չափանիշներին, որոնք հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական կայքէջում:».
7) հավելվածի 3-րդ կետում «իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցամատյան» բառերը փոխարինել «հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնողների գրանցամատյան» բառերով.
8) հավելվածի 4-րդ կետում «տեսչության» բառը փոխարինել «մարմնի» բառով.
9) հավելվածի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ին:

 

Արխիվ

2020

2019