Կառավարության որոշումներ

29 Մարտի 2019, 360 - Լ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ՈՐՈՇ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում՝
1) պայմանագրային հիմունքներով գիտական կենտրոններին և ֆերմերային տնտեսություններին (այսուհետ՝ շահառու) տրամադրված սերմացուն ենթակա է վերադարձման 1:2 փոխհարաբերությամբ սերմանյութի կամ 1:1 փոխհարաբերությամբ դրամական արժեքի տեսքով` համաձայն հավելվածի.
2) շահառուները վերադարձման ենթակա սերմացուները հանձնում են համապատասխան մարզպետարանների տնօրինմանը` հետագա օգտագործման իրավունքով, անվճար հիմունքներով, որոնց վերաբերյալ մարզպետարանները սերմացուների բաշխումը կատարելուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնում են ամփոփ հաշվետվություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, իսկ 1:1 փոխհարաբերությամբ դրամական արժեքի վերադարձի դեպքում վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության հաշվեհամարին (900011023422):
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողությունները շահառուների կողմից կատարելուց հետո դադարում են ծրագրով նախատեսված և ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և շահառուների միջև կնքված պայմանագրերով սահմանված իրավունքներն ու պարտականությունները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է ծրագրի իրականացումը:

Հավելված

Արխիվ

2020

2019