Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2019, 363 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 22-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) «Գյուղատնտեսության զարգացման» հիմնադրամի հետ դրամաշնորհի հատկացման պայմանագրով սահմանել և ապահովել, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ավարտվեն մինչև 2019 թվականի մարտի 31-ը, իսկ ծրագրերի իրականացման, ինչպես նաև հիմնադրամի պահպանման շրջանակում կնքվող գնման պայմանագրերով նախատեսվի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է օգտագործել մինչև սույն ենթակետում նշված ժամկետի լրանալը:».
2) N 5 հավելվածի N 8 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023