Կառավարության որոշումներ

11 Ապրիլի 2019, 367 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (այսուհետ՝ «ՄԱԶԾ») Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ/00098348-00101711 ծրագրի շրջանակում` սույն որոշման հավելվածում նշված` 13650000,00 դրամ արժողությամբ ձեռք բերված տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ամրացնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության պայմանագրի կնքումը և տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջոցների հաշվին:

Հավելված
 

Արխիվ

2024

2023