Կառավարության որոշումներ

11 Ապրիլի 2019, 387 - Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Միավորված ազգերի զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված՝ 571,999.79 եվրոյին համարժեք դրամ և 16,827.00 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն՝ դրանք ամրացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հավելված

Արխիվ

2024

2023