Կառավարության որոշումներ

11 Ապրիլի 2019, 400 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 1109-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա չեն տարածվում սպասարկման գրասենյակների նվազագույն թվին առաջադրվող պահանջները, իսկ պետական մարմինների վրա չի տարածվում նաև սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` պետական մարմինների հետ պայմանագիր կնքելու պահանջը:».
2) N 1 հավելվածի 5-րդ կետում «Անելիք բանկ» բառերը փոխարինել «ԱյԴի Բանկ» բառերով.
3) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-50-րդ կետերով.
«11. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնք
12. ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնք
13. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնք
14. ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնք
15. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնք
16. ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնք
17. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնք
18. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնք
19. ՀՀ Շիրակի մարզի Պեմզաշենի համայնք
20. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնք
21. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնք
22. ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնք
23. ՀՀ Արարատի մարզի Վեդիի համայնք
24. ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի համայնք
25. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնք
26. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնք
27. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնք
28. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնք
29. ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնք
30. ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի համայնք
31. ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնք
32. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնք
33. ՀՀ Տավուշի մարզի Կողբի համայնք
34. ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնք
35. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնք
36. ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնք
37. ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնք
38. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնք
39. ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնք
40. ՀՀ Արարատի մարզի Ուրցաձորի համայնք
41. ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնք
42. ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնք
43. ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնք
44. ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնք
45. ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի համայնք
46. ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնք
47. ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի համայնք
48. ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնք
49. ՀՀ Շիրակի մարզի Արփիի համայնք
50. ՀՀ Շիրակի մարզի Սարապատի համայնք:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
3. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 1109-Ն որոշման N 1 հավելվածում լրացվող՝
1) 11-16-րդ կետերով նախատեսված համայնքներն օպերատորին վերապահված գործունեությունն սկսում են իրականացնել 2019 թվականի հունիսի 1-ից.
2) 17-22-րդ կետերով նախատեսված համայնքներն օպերատորին վերապահված գործունեությունն սկսում են իրականացնել 2019 թվականի սեպտեմբերի 1-ից.
3) 23-28-րդ կետերով նախատեսված համայնքներն օպերատորին վերապահված գործունեությունն սկսում են իրականացնել 2019 թվականի դեկտեմբերի 1-ից.
4) 29-34-րդ կետերով նախատեսված համայնքներն օպերատորին վերապահված գործունեությունն սկսում են իրականացնել 2020 թվականի մարտի 1-ից.
5) 35-39-րդ կետերով նախատեսված համայնքներն օպերատորին վերապահված գործունեությունն սկսում են իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից.
6) 40-44-րդ կետերով նախատեսված համայնքներն օպերատորին վերապահված գործունեությունն սկսում են իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից.
7) 45-50-րդ կետերով նախատեսված համայնքներն օպերատորին վերապահված գործունեությունն սկսում են իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից:


 

Արխիվ

2024

2023