Կառավարության որոշումներ

11 Ապրիլի 2019, 410 - Ա

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Համաձայնագրի հոդվածների 2-րդ հոդվածի 3-րդ բաժնի (c) կետի և 7-րդ բաժնի դրույթներով, ինչպես նաև «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» և «2018 թվականի ընտրողական կապիտալի մասին» Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կառավարիչների խորհրդի համապատասխանաբար թիվ 663 որոշման 3-րդ պարբերության (e) կետի և թիվ 664 որոշման 3-րդ պարբերության (f) կետի պայմաններով ու դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ՝ ստորագրել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրության փաստաթղթերը՝ համաձայն NN 1, 2 և 3 hավելվածների.
2) Համաշխարհային բանկի անդամ պետության համար նախատեսված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալում լրացուցիչ բաժանորդագրության համար պահանջված 5,409,273.40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարը հավասարաչափ բաշխել 2021, 2022 և 2023 թվականների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների միջև և վճարումները կատարել կանխիկ:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լրացնել և ստորագրել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալների բաժանորդագրության հայտերի իրավական հուշագիրը՝ համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:

Հավելված

Արխիվ

2024

2023