Կառավարության որոշումներ

18 Ապրիլի 2019, 424 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրա-պետության սահմանադրական օրենքի 122-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2019 թվականի հունիսի 9-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարաձորի համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023