Կառավարության որոշումներ

18 Ապրիլի 2019, 440 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 175-Ն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Նաս Ջեներալ Թրեյդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 34 327.3 հազ. դրամ պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» և «Այլ ծախսեր» հոդվածներով):
2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, N 11 հավելվածի NN 11.14 և 11.52 աղյուսակներում, N 11.1 հավելվածի NN 11.1.14 և 11.1.66 աղյուսակներում և N 12 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Նաս Ջեներալ Թրեյդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված N ՀՀ ԳՆ-ԲՄԱՊՁԲ-17/2-ԳՏՊՏ-54 պայմանագրի ապահովման համար Նաս Ջեներալ Թրեյդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վճարված 63 560.0 հազ. դրամի վերադարձը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023