Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2019, 486 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենաների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝
1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենաների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2024

2023