Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2019, 508 - Ն

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունները:
2. Բնապահպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, առողջապահության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին նշանակել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 517-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
2) որոշման N 1 հավելվածի 29-րդ կետում «19» թիվը փոխարինել «5» թվով:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ 1-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման ընդունումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում կանոնադրության փոփոխության պետական գրանցման պահից:

 

Արխիվ

2020

2019