Կառավարության որոշումներ

10 Մայիսի 2019, 531 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքի բնակարանը նվիրատվության պայմանագրի հիման վրա հանձնել այնտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուի միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին:

Հավելված

Արխիվ

2024

2023