Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2019, 575 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 51-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ և 5-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «ԱՊՀ» բառով.
2) 9-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Իսպանիա» բառով.
3) 12-րդ, 13-րդ, 19-րդ և 20-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Թուրքիա» բառով.
4) 14-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Չինաստան» բառով.
5) 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Սերբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա և Թաիլանդ» բառերով:

 

Արխիվ

2024

2023