Կառավարության որոշումներ

23 Մայիսի 2019, 609 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 874-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի Բագրատաշեն գյուղի 12-րդ փողոցի 41 հասցեում գտնվող՝ 1293.75 քառ. մետր մակերեսով, 28 456 137 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.46148 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25072018-11-0021) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահ զորքերի կողմից որպես սահմանային կետ օգտագործելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անշարժ գույք ամրացնելու մասին» N 874-Ա որոշման հավելվածի 11-րդ կետը:

 

Արխիվ

2024

2023