Կառավարության որոշումներ

23 Մայիսի 2019, 624 - Ա

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից՝
1) Հ-3 Երևան-Գառնի-Գեղարդ ավտոմոբիլային ճանապարհի սողանքային կմ15+000-կմ16+800 հատվածի անցանելիության ապահովման նպատակով 2019 թվականին 40,000.0 հազ. դրամի աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով՝ կնքվելիք պայմանագրի պահանջները տարածելով կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ.
2) Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ51+000-կմ71+500 ավտոմոբիլային ճանապարհահատվածին իրականացվող շինարարական աշխատանքների շրջանակում բետոնե պատվածքով հատվածում երթևեկության ժամանակավոր կազմակերպման պլանին համապատասխան 2019 թվականի ընթացիկ ձմեռային պահպանման շահագործման աշխատանքներ կազմակերպելու նպատակով 5,976.0 հազ. դրամի աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով՝ կնքվելիք պայմանագրի պահանջները տարածելով կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված մեկ անձից գնման գործընթացների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

 

Արխիվ

2024

2023