Կառավարության որոշումներ

23 Մայիսի 2019, 630 - Ն

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒ- ԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին և 5-րդ մասով` իրավասու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. Հաստատել`
1) որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023