Կառավարության որոշումներ

23 Մայիսի 2019, 636 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնված գույքը` Երևան քաղաքի (Արաբկիր վարչական շրջան) Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը` 410 քառ. մետր մակերեսով տարածքը, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին` թեթև արդյունաբերության զարգացման համար Միացյալ ազգերի կազմակերպության «Հայաստանի Հանրապետության արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացման միջոցով և դեպի շուկա մուտք ապահովելով» ծրագրի հետ համատեղ թեթև արդյունաբերության ոլորտի ուսուցման կենտրոնի ձևավորման, մասնագետների պատրաստման և ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` տասնօրյա ժամկետում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքել անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

 

 

Արխիվ

2024

2023