Կառավարության որոշումներ

30 Մայիսի 2019, 673 - Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՁԵՎՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅ-ՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 340-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 48.1-ին հոդվածով, 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, 85-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ 1.422214 հա (1.309391+0.112823) և 0.2605 հա հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող՝ 1.422214 հա (1.309391+0.112823) մակերեսով, 98.983.095 դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը Արմեն Տեր-Տաճատյանին ուղղակի վաճառքով օտարելուն, իսկ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0.2605 հա հողամասը՝ ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով տրամադրելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով և դրանց նպատակային նշանակությանը համապատասխան:
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին Արմեն Տեր-Տաճատյանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի ձևով օտարման և կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագրերի` սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրերում նախատեսելով՝
1) ծրագիրն իրագործելու պարտավորությունը.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները.
3) հողամասի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը՝ 99 տարի.
4) կառուցապատման իրավունքով տրամադրված 0.2605 հա հողամասը կարող է օտարվել ուղղակի վաճառքի ձևով, օրենքով սահմանված կարգով, հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվող հողամասերի ցանկից դուրս գալու դեպքում.
5) ծրագրի իրականացման նպատակով Արմեն Տեր-Տաճատյանի կողմից «Դալան Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն) հիմնադրելու և Երևան համայնքից սեփականության և կառուցապատման իրավունքով ձեռք բերվող համապատասխանաբար՝ 1.422214 հա և 0.2605 հա հողամասերը նշված ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու դեպքում, որպես սահմանափակումներ, ընկերությանն են փոխանցվում սույն որոշման 4-րդ կետի հիման վրա կնքվող պայմանագրերում նշված պայմանները և պարտավորություններն ամբողջ ծավալով՝ Երևան համայնքի, Արմեն Տեր-Տաճատյանի և ընկերության միջև կնքվող պայմանագրին համապատասխան.
6) ավարտական ակտն ընկերությանը տրամադրելուց և կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով վերջինս պարտավորվում է Երևան համայնքին նվիրել 300 քառ. մետր աշխատանքային (գրասենյակային) տարածք՝ վերանորոգված վիճակում.
7) հողամասի ուղղակի վաճառքի և ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի պայմանների խախտման համար պատասխանատվությունը և, որ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն Արմեն Տեր-Տաճատյանի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամին հողամաս օտարելու մասին» N 340-Ա որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023