Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2019, 700 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ ու 13-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արզումանյան 6 հասցեում գտնվող շենք-շինություններից՝ 16635139 դրամ կադաստրային արժեքով, 988 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը, հասարակական կառուցապատման հողամասերից՝ 424315 դրամ կադաստրային արժեքով, 0,22644 հեկտար մակերեսով սպասարկման հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Ավանգարդի 2, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի N 03Ա071216 վկայական):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման արդյունքում ստացված տվյալները՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հունիսի 29-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 67/0017 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման ու համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման ու պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Սույն որոշման հիման վրա կնքված համաձայնագրում և պայմանագրում նախատեսել, որ «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արզումանյան 6 հասցեում գտնվող շենքի զբաղեցրած 0.11119 հեկտար մակերեսով հողամասը «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ օգտագործման հողատարածք է:
 

Արխիվ

2024

2023