Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2019, 704 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1335-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» N 1335-Ա որոշման 1-ին կետում «մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրում համապատասխան փոփոխության կատարումը:
 

Արխիվ

2024

2023