Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2019, 725 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի այսուհետ՝ Տեսչական մարմին, Ռոսգրանստրոյ Դաշնային պետական հաստատության, «Սմարթ գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2018 թվականի հուլիսի 5-ին կնքված N 46-02/18 պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի համայնքի Երկաթուղային փողոց 1 պահեստ հասցեում գտնվող՝ 13,239,510.00 ռուսական ռուբլուն համարժեք դրամ սկզբնական արժեքով անշարժ գույքը, ինչպես նաև շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, ամրացնել Տեսչական մարմնին:
2. Տեսչական մարմնի ղեկավարին՝ եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքի հանձնման-ընդունման, հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնելով Տեսչական մարմնի միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023