Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2019, 729 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 686-րդ հոդվածի 1-ին մասով, 688-րդ և 689-րդ հոդվածներով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 350 000 000 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով «ՏՈՒ 134Ա ԵԿ-65072» օդանավը (այսուհետ՝ գույք) (պետական համարանիշը՝ EK 65072, գործարանային համարը՝ N49972) ուսումնավարժանքներ իրականացնելու նպատակով անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (գրանցման համարը՝ 271.140.00101):
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023