Կառավարության որոշումներ

30 Մայիսի 2019, 741 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ու 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի N 5 հասցեում գտնվող՝ 15 091 756, 6 352 190, 1 808 149 դրամ սկզբնական արժեքներով 1976.4, 630.6 և 161.9 քառ. մետր մակերեսներով շենք, շինությունները (այսուհետ՝ գույք) նվիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքին։
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
 

Արխիվ

2024

2023