Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2019, 760 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 8 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի, իսկ N 11 հավելվածի N 11.16 և N 11.1 հավելվածի N 11.1.22 աղյուսակներում «1148 Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրի «11006 Արտադպրոցական դաստիարակություն հասարակական կազմակերպությունների կողմից» միջոցառման «Միջոցառումն իրականացնողի անվանումը» տողում «Մրցույթով ընտրված կազմակերպություններ, մասնագիտացված կազմակերպություններ» բառերը փոխարինել «Մասնագիտացված կազմակերպություններ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023