Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2019, 771 - Ն

ՀԱՏՈԻԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7րդ և «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23րդ հոդվածի 3րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515Ն որոշման N 11.1 հավելվածի N 11.1.55 աղյուսակի ծրագրի միջոցառումների կատարող (պատվիրատու) սահմանել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515Ն որոշման NN 3, 4, 5 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 ,3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Հույժ գաղտնի:
4. Հույժ գաղտնի:
5. Հույժ գաղտնի:
6. Հույժ գաղտնի:
7. Հույժ գաղտնի:

Հավելված

Արխիվ

2024

2023