Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2019, 776 - Լ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայողի` նոր համազգեստին անցումն իրականացնել փուլերով՝ ըստ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նշված նպատակով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023