Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2019, 806 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 5-րդ կետում «կայքէջում:» բառը փոխարինել «կայքէջում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տվյալ մարմնի վերադաս համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում:» բառերով.
2) 6-րդ կետում՝
ա. «կայքէջում» բառից հետո կետը լրացնել «, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իր վերադաս համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին ենթակետով.
«7.1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարվելու եղանակը.».
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ համապատասխան մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե քաղաքացին դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է համապատասխան հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու դեպքում՝ համապատասխան հավաստումն ստանում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:».
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կատարում է ընտրություն և առաջարկում կնքել պայմանագիր: Ընտրություն կատարելու եղանակը (դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց, խմբային քննարկում և այլն) որոշում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Եթե քաղաքացին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի կնքում կամ հրաժարվում է կնքել պայմանագիր, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է դիմում ներկայացրած այլ անձանց։ Պայմանագրում նշվում է նաև պաշտոնակատարի կողմից պարտավորությունների կատարմանն անցնելու օրը, որը չի կարող պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր հետո լինել:».
5) 9-րդ կետում՝
ա. «կայքէջում» բառից հետո կետը լրացնել «, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իր վերադաս համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանադակութամբ նոր նախադասությամբ.
«Այն անձը, ով չի ընտրվել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից, կարող է դիմել համապատասխան մարմին՝ իր չընտրվելու վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ստանալու համար:».
6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած անձը չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, կամ դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ընտրվում, ապա համապատասխան մարմինը սույն կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը դրա մասին տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական կայքէջում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իր վերադաս համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում և հրապարակում է նոր հայտարարություն: Եթե երեք անգամ անընդմեջ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած անձը չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, կամ երեք անգամ անընդմեջ դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ընտրվում, ապա համապատասխան մարմինն իր պաշտոնական կայքէջում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իր վերադաս համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակում է նոր հայտարարություն՝ վերջին հայտարարության հրապարակումից մեկ ամիս հետո:».
7) 11-րդ կետում «պատճենները՝» բառը փոխարինել «պատճենները, ինչպես նաև ժամանակավոր թափուր պաշտոնն առաջանալու օրվա, ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հրապարակվող հայտարարությունը տեղադրելու և փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը՝» բառերով.
8) 12-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «7-րդ» թիվը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023