Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2019, 817 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 27-րդ և 36-րդ հոդվածները, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որպես լիազոր մարմին) ենթակայության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Երևան քաղաքի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող` 3036.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և սեփականության իրավունքով իրեն պատկանող 185492.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքով (շենք, շինություններ) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 67) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 63962220 դրամ արժեքով՝ 2345 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերից յուրաքանչյուրը՝ 27276 դրամ անվանական արժեքով (այսուհետ՝ գույք), 891 հատ բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց՝ դրանց ձեռքբերման և մարման արդյունքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարման գրանցումն իրականացնել ընկերության միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված ընկերությանն ամրացված անշարժ գույքը հետ վերցնել ընկերությունից, միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված, սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի այսուհետ՝ կոմիտե տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը (պետական գրանցման համարը՝ 278.120.02636, գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Տիգրան Մեծի 67 Կենտրոն 0010 Երևան, Հայաստան):
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով մեկական անդամներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, իսկ կոմիտեից՝ երկու անդամ (հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար):
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
6. Սահմանել, որ`
1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) ընկերության լուծարումից հետո ընկերության մնացած գույքը (անշարժ և շարժական) անհատույց ամրացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
7. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1431-Ա որոշման համաձայն ընկերության հետ 2013 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 49 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 126/0013 և 2017 թվականի մարտի 15-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների 53 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 18/0017 պայմանագրերը՝ սահմանելով, որ պայմանագրերի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ համատեղ սույն որոշման 2-րդ կետի աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն կոմիտեին ամրացված անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:


Հավելված

Արխիվ

2020

2019