Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2019, 819 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2019 թվականի հուլիսի 9-ին ժամը 10:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով`
1) «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
(Կ-029-26.02.2019-ՊԻ-011/1)
(երկրորդ ընթերցում)
2) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»
(Կ-042-06.03.2019-ՊԻ-011/1)
(երկրորդ ընթերցում)
3) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»
«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
(Կ-194-19.06.2019-ՏՏԳԲ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
4) «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»
(Կ-191-14.06.2019-ՏՏԳԲ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
5) «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին»,
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»
«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»
(Կ-197-19.06.2019-ՊԻ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
6) Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
(Կ-124-02.05.2019-ՏՀ-011/1)
(երկրորդ ընթերցում)
7) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(Կ-196-19.06.2019-ՏՀ-011/1)
(երկրորդ ընթերցում)
8) Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
(Կ-078-29.03.2019-ՊԻ-011/1)
(երկրորդ ընթերցում)
9) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(Կ-084-02.04.2019-ՊԻ-011/1)
(երկրորդ ընթերցում)
10) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
(Կ-188-14.06.2019-ՊԻ-011/0)
(առաջին ընթերցում)
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Անահիտ Ստեփանյանը:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝
«2019 թվականի հուլիսի 9-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը,
«2019 թվականի հուլիսի 9-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման տևողության սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը,
«2019 թվականի հուլիսի 9-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Նախագիծ
 

Արխիվ

2024

2023