Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2019, 826 - Ա

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ ու 7-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մուշեղ Մեսրոպի Ավետիսյանին (ծնվ.` 2000 թվականի մայիսի 4-ին, հասցեն` քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի 27/2, բն. 53) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում՝ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը: