Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2019, 858 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ Ի 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆԸ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 1090 Փրկարարական ծառայություններ ծրագրի, 11001 Փրկարարական ծառայություններ միջոցառման Կապի ծառայություններ հոդվածով էլեկտրոնային աճուրդով գնման ձևով կնքված գործարքների արդյունքում առաջացած 3,600.0 հազ. դրամ տնտեսված գումարը ուղղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիմնական միջոցների գույքագրման և վերագնահատման իրականացմանը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման N 14 հավելվածով հաստատված կարգի 6-րդ կետի պահանջները չեն տարածվում սույն որոշմամբ նախատեսվող փոփոխության վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023