Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2019, 867 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 5-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 53/2 հասցեում գտնվող 1039.1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.11348 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Ալեք Մանուկյան 10, բն. 12)՝ իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համաձայն (այսուհետ՝ ծրագիր):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2019 թվականի մայիսի 16-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 274 904 820 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 1000 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.11348 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 28 767 180 դրամ։
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) երկամսյա ժամկետում «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 53 հասցեում գտնվող 1675.8 քառ. մետր մակերեսով շենքն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.164214 հեկտար մակերեսով հողամասի անհատույց օգտագործման մասին 2009 թվականի հունիսի 16-ին կնքված թիվ 46/009 պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի փոփոխության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.
2) եռամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 130 692 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից և սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ վերջինս պարտավորվում է՝
ա. Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 53/2 հասցեում նոր գույքային համալիր կառուցելու նպատակով մինչև 2021 թվականի օգոստոս ամիսն իրականացնել 1 440 000 000 դրամի ներդրում,
բ. սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո նոր կառուցված շենքային համալիրի 3-րդ հարկից առնվազն 1000 քառ. մետր մակերեսով վերանորոգված տարածք (գնորդի կողմից ներկայացված ներդրումային ծրագրին համաձայն) հողամասի համապատասխան բաժնային մասով նվիրել Հայաստանի Հանրապետությանը, որի շուկայական արժեքը տվյալ ժամանակահատվածի դրությամբ պետք է կազմի ոչ պակաս, քան սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված արժեքի 124 տոկոսը,
գ. ընկերությունը պարտավորվում է սույն կետի «ա» ենթակետում նշված ժամկետի ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն կետի «բ» ենթակետում նշված գույքի հանձնումը Հայաստանի Հանրապետությանը,
դ. իր միջոցների հաշվին վճարել սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման համար սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին՝ մինչև գնորդի կողմից սույն որոշմամբ ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը:
5. Սահմանել, որ գնորդը գույքի արժեքը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
6. Սահմանել որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված աշխատանքների ավարտից հետո գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։

 

Արխիվ

2024

2023