Կառավարության որոշումներ

11 Հուլիսի 2019, 870 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1258-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 1258-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «անհատական» բառով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023