Կառավարության որոշումներ

11 Հուլիսի 2019, 887 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 158-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի շրջանակներում ձեռք բերված՝ ծրագրի կարիքների համար չպահանջվող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին» N 158-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել սույն որոշման հավելվածում ընդգրկված անշարժ գույքի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հողամասերի հատվածները և դրանց վրա առկա շենք, շինությունները:».
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ՝ ենթակետով.
«3) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միավորների հանձնում-ընդունումն ավարտելուց հետո` մինչև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ ձեռքբերման պահանջ ներկայացնելու ժամկետի ավարտը, անշարժ գույքի օգտագործման դիմումի առկայության դեպքում անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տրամադրվել օգտագործման՝ պայմանով, որ նախկին սեփականատիրոջ կողմից գույքի ձեռքբերման պահանջի դեպքում օգտագործողի հետ կնքված պայմանագիրը կդադարեցվի:».
3) 3-րդ և 7-րդ կետերում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.
4) 4-րդ կետի առաջին նախադասությունը «օտարելու» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքով տրամադրելու» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «չօտարվելու» բառից հետո՝ «կամ օգտագործման իրավունքով չտրամադրելու» բառերով.
5) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետի ավարտի օրվանից չորսամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միավորների հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներում արտացոլված տվյալները և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված արժեքները.».
6) 6-րդ կետը «գնահատումը» բառից հետո լրացնել «և օտարումը, իսկ մնացած անշարժ գույքի միավորները տնօրինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:» բառերով.
7) 7-րդ կետը «պահանջներով» բառից հետո լրացնել «, իսկ մնացած անշարժ գույքի միավորները տնօրինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:» բառերով.
8) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023