Կառավարության որոշումներ

18 Հուլիսի 2019, 903 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հովքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Հովքի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 758-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «45.52» թիվը փոխարինել «29.52» թվով.
2) որոշման 4-րդ հավելվածում «Գյուղատնտեսական» տողի «որից չմասնավորեցվող» սյունակում «33.13» թիվը փոխարինել «17.13» թվով.
3) որոշման 4-րդ հավելվածում «Ընդամենը» տողի «որից չմասնավորեցվող» սյունակում «45.52» թիվը փոխարինել «29.52» թվով.
4.) որոշման 5-րդ հավելվածի 311-001-02 և 312-001-01 ծածկագրերով տողերից հանել «չմ» հապավումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023