Կառավարության որոշումներ

18 Հուլիսի 2019, 909 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 185-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները գործարկելու մասին» N 185-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Գործարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հու-նիսի 4-ի N 582-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում (այսուհետ՝ ցանկ) նշված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները (այսուհետ` միասնական ընդունարան):».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 4-րդ կետը՝
ա. «Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Ծափաթաղ գյուղ» բառերով,
բ. «Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Ծափաթաղ գյուղի» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 7-րդ կետը՝
ա. «Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հողմիկ գյուղի» բառերով,
բ. «Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Հողմիկ գյուղ» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 9-րդ կետը «Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղերի» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 15-րդ կետը «քաղ. Ջերմուկ» բառերից հետո լրացնել «, Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղեր» բառերով.
5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023