Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2019, 922 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության.
2) հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության.
3) հակաօդային պաշտպանության զորքերի վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության.
4) ավիացիայի վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի ավիացիայի վարչության.
5) ինժեներական զորքերի վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության.
6) անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության.
7) թիկունքի վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի թիկունքի վարչության.
8) սպառազինության վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի սպառազինության վարչության.
9) ռազմաբժշկական վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի ռազմաբժշկական վարչության.
10) զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության.
11) ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչությունն անվանափոխվում է զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության.
12) ֆինանսական վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի ֆինանսական վարչության.
13) կատարվում են հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
ա. վարչական ապարատը վերակազմավորվում է գլխավոր շտաբի վարչակազ-մակերպչական վարչության.
բ. օպերատիվ վարչությունը, ռազմավարական պլանավորման վարչությունը և ռազմական հաղորդակցությունների բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչություն.
գ. մարտական պատրաստության վարչությունը և ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչություն.
դ. կազմզորահավաքային վարչությունը և կադրերի վարչությունը միաձուլվում են՝ ստեղծելով գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչություն.
ե. հետախուզության վարչությունը վերակազմավորվում է գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության.
զ. ռադիոէլեկտրոնային պայքարի բաժինը վերակազմավորվում է գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության.
է. ռազմատեղագրական բաժինը վերակազմավորվում է գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության.
ը. ութերորդ բաժինը վերակազմավորվում է գլխավոր շտաբի գաղտնիության ռեժիմի ապահովման ծառայության.
թ. ստանդարտացման և չափագիտական բաժինը վերակազմավորվում է գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտության ծառայության.
ժ. ռազմանվագախմբային բաժինը վերակազմավորվում է գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայության:


Հավելված

Արխիվ

2024

2023