Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2019, 923 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 580-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին» N 580-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 5-րդ ենթակետում «Բնապահպանության» բառը փոխարինել «Շրջակա միջավայրի» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ ենթակետը.
3) 7-րդ ենթակետում «Կրթության և գիտության» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել 8-րդ ենթակետի «ա» պարբերությունը.
5) 9-րդ ենթակետում`
ա. «Տարածքային կառավարման և զարգացման» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով,
բ. «մարմին է» բառերը փոխարինել «մարմիններն են» բառերով,
գ. ենթակետը լրացնել «բ. Ջրային կոմիտեն, գ. Պետական գույքի կառավարման կոմիտեն, դ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն» պարբերություններով.
6) 10-րդ ենթակետում`
ա. «Տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «Էկոնոմիկայի» բառով,
բ. ուժը կորցրած ճանաչել «բ» պարբերությունը.
7) 11-րդ ենթակետում`
ա. «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել «ա» պարբերությունը,
գ. ենթակետը լրացնել «ա. Ռազմաարդյունաբերության կոմիտեն» պարբերությամբ:

 

Արխիվ

2024

2023